E.A.K. (Center of Experimental Art)

Արմեն Աշոտյանը ԿԱՄԱՎՈՐ ԷՇԻ ԲԱՐԴՈւՅԹՈ՞Վ է տառապում Վերջապես ԿԳՆ-ից բարեհաճեցին պատասխանել 2013թ նոյեմբերի 30-ին ԵԹԿՊԻ-ում իմ հանդեպ կատարված քրեական բռնարարքի վերաբերյալ դիմումիս: Իրենց վերացական-ցրողական- ընդհանրական պատասխանով հայտնում են, թե բուհին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման միջադեպերը կանխելու նպատակաով: Կարծես դիմումիս մեջ չեն տեսել ու չեն հասկացել պահանջս առ այն` պետք է թատերական ինստիտուտից հեռացվեր փաստացի քրեական արարք թույլ տված էրիկ Բարսեղյանը, որպեսզի իր ներկայությամբ ամենաթողություն, անարխիա և քրեականություն չքարոզեր կրթօջախում. կարելի է քրեական գործունեություն ծավալել ու լավ էլ մարսել` շարունակել աշխատել մշակութային բուհում: Մի խոսքով, ի՞նչ հանել, ի՞նչ բան. իրենք ինչի տեր են, որ կրթամշակութային հսկա Բարսեղյանի մազին դիպչեն: էտ տեսակ իրավասություն երազում անգամ չեն տեսել: Գագիկ Բեգլարյանին պատուհասած պատվախնդրական պոռթկումի հետևանքներից էլ տեղյակ չեն ու ՀՀ Սահամանադրության` օրենքի առջև բոլորի հավասարության պահանջի հերն էլ անիծած ունեն: Էլ չենք խոսում, թե քանի քանիս են կրթօջախներում ձեռքերին ազատություն տալու պատճառով աշխատանքից ազատվել: Անշուշտ, ի դեմս նախարարության նման անհեթեթ արձագանքի, Արմեն Աշոտյանի տրամաբանությունն ու բարոյահոգեբանական չափանիշներն են դրսևորվում` որպես գործիք օգտագործելով իրեն չհասկացողի և չտեսնողի տեղ դնելու հնարքը: Իսկ, այդ պաշտպանական մեխանիզմի հոգեբանական սահմանումը պարզ ու հստակ տալիս է բնագավառի կարկառուն գործիչ Ալբերտ Նալչաջյանը: Վերջինս նշում է, որ հոգեբանական հարմարավետ վիճակում ապրելու համար շատերը առաջացած խնդիրը չնկատելու են տալիս` կամավոր կերպով իրենք իրենց չտեսնողի, չմտածողի ու չհասկացողի տեղ դնելով: Նա նշում է նաև, որ այդկերպ մարդը համակերպվում է <<ԷՇԻ>> իր վիճակին և այն բնական համարում, իսկ այս աշխարհն ու այս սոցիալական կարգերը` միակ ճիշտն ու անփոխարինելին: Ավելին, տվյալ երևույթը <<ԿԱՄԱՎՈՐ ԷՇԻ ԲԱՐԴՈւՅԹ>> բնորոշելով` կարծում է, որ կամավոր կերպով չտեսնող, չհասկացող, անխելք ու անվնաս ձևանալը, եթե տևականորեն գործող մեխանիզմ ու ստրատեգիա է դառնում, հանգեցնում է բնավորության մեջ այդ բարդույթի ամրապնդման: Մանավանդ, որ այդ բարդույթը զանգվածային բնույթ է ստանում հատկապես ավտորիտար կառավարման պայմաններ ունեցող երկրներում, քանի որ մարդիկ վախենում են ռեժիմի պատժից: Լավ, բարի, շա՛տ բարի, բա մեր ինտելեկտուալ Աշոտյանն այդ ո՞ւմ սարսափից հոգեբանական փոխակերպում ապրեց…