Ծրագրավորողների խումբ

ԿԱՐԴԱՑԵՔ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ։
- Գովազդն արգելվում է։
- Բուն հ...արցը գրեք հենց գրառման մեջ, ոչ թե մեկնաբանություններում։ «Ո՞վ կօգնի», «Ո՞վ է այս ինչ բանից տեղյակ» տիպի գրառումներն անիմաստ են։ Միանգամից գրեք կոնկրետ հարցը։
֊ Խումբը ծրագրավորման մասին է, ոչ թե համակարգչի հետ կապված ցանկացած բանի։ «Որտեղից լավ Windows քաշեմ» տիպի հարցերը, ինչպես նաև այն հարցերը որոնց վերջնական պատասխանը կոդ, թեորեմ, կամ բանաձև չեն ենթադրում, այս խմբին չեն պատկանում։
- Խուսափեք հարցերը PM֊ով ուղարկելուց։
- Google֊ը ձեր լավագույն ընկերն է։ Մի խլեք այլ մարդկանց ժամանակը այնպիսի բաների համար, որոնք հեշտորեն կարելի է գտնել փնտրելով Ինտերնետում
- Խուսափեք տնային աշխատանքի վերջնական ծրագրային լուծում խնդրելուց։ Կոնկրետ, փոքր հարցերը տնայինի ինչ֊որ կտորի հետ կապված ավելի ողջունելի են։
- Տվյալ կանոնները ձևավորվել են մինչ օրս խմբում նկատված թերությունների հիման վրա։ Ցանկացած գրառում, որը ադմինների կողմից կդիտարկվի որպես ավելորդ, կարող է հեռացվել, նույնիսկ եթե այն արգելող կանոն չկա։