Educational Planet

«Educational Planet» ուսումնական կենտրոնը իրականցնում է բազմաթիվ ուսումնական պրոցեսներ և դասընթացներ, որոնք զարգացնում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց անհրաժեշտությունն առկա է այսօրվա աշխատանքային շուկայում: Բազմաթիվ մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են և հայաստանյան ընկերություններում, և ԱՊՀ երկրներում, ավարտել են այս ուսումնական կենտրոնը: Կենտրոնում գործող գները մատչելի են, ուսուցման մեթոդները կատարյալ, գրականությունն` անվճար: Դասընթացները անց են կացվում թե ստանդարտ գրաֆիկով, թե արագացված: Կենտրոնի կողմից իրականացվում է զեղչային քաղաքականություն : Կենտրոնն ունի անձնական գրադարան, որն իր մեջ ներառում է օտարալեզու գրականություն, օտարալեզու ֆիլմեր և այլ ուսուցողական նյութեր։ Դասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր ապահովում են բարձր մակարդակի, որակի ուսուցում և խորհրդատվական ծառայություններ: Կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները , կենտրոնը մշտապես կատարելագործում է ուսուցման և վերապատրաստման մեթոդներն ու եղանակները:

Կենտրոնի նպատակներն են`
1. Կազմակերպել և իրականացնել ուսումնական և խորհրդատվական ամենաբազմազան ծրագրեր` դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղաններ լեզվական , ֆինանսական, իրավատնտեսական, հարկային, մաքսային և այլ հարակից բնագավառներում, տարբեր խմբերի և անհատների գործնական և ուսուցողական կարիքներից ելնելով:

2. Ապահովել հարմարավետ պայմաններ բոլոր նրամց համար, ովքեր օգտվում են կենտրոնի ծառայություններից:

Կենտրոնը ունի գործընկեր կազմակերպություններ, որոնք շուկայի առաջատար կազմակերպություններից են: Դասընթացները ավարտելուց հետո մեր լավագույն ուսանողներին տրվում է հնարավորություն աշխատանքի անցնել իրենց կազմակերպություններում` նախապես թեստավորելով և գնահատելով մասնակցի գիտելիքները:


«Educational Planet» կրթահամալիրում դասավանդվում են հետևյալ առարկաները` 1.Համակարգչային դասընթացներ `
Բազային կուրս
Հատուկ կուրս
2. Օտար լեզուների դասընթացներ
3.Հաշվապահական դասընթացներ. 1C, Հ.Ծ.
4. Բանկային գործի դասընթացներ
5. Գիդ-էքսկուրսավարի դասընթացներ
6. Տուրիզմի դասընթացներ
7. Գործավարության դասընթացմեր
8. Սեղանի ձեվավորում և ֆուրշեթ, ֆրուտոպիա , քաղցր փնջեր կոնֆետներից
9. Հարսանյաց մոմերի, զամբյուղների տարոսիկների և այլ աքսեսուարների պատրաստում և ձևավորում
10. Ֆլորիստիկա (ծաղկարվեստ)
11. Խոհարարություն