Մեդիագրագիտություն | Media Literacy

«Անգրագէտ գրողին միակ յոյսը իրմէ աւելի անգրագէտ ընթերցող ունենալն է» © Hrach Kalsahakian

* * *

Կոնկրետ օրինակներով քննարկում ենք, թե ինչպես պետք է և ինչպես պետք չէ լուսաբանել իրադարձությունները լրատվամիջոցներում։

ԿԱՐԵՎՈՐ Է. Մեդիագրագիտությունը պետք չէ շփոթել գրագիտության հետ, մեդիագրագիտությունը դա տեղեկատվության զանազան տիպերից օգտվելու՝ այն գտնելու, վերլուծելու, գնահատելու հմտությունն է, մեդիագրագիտությունը ուսումնասիրում է նյութի կառուցվածքը, բերված փաստերի հավաստիությունն ու դրանց ներկայացման ձևը և այլն։ Մեդիագրագիտության մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այս կայքէջում. http://namle.net/publications/media-literacy-definitions/

ԿԱՐԵՎՈՐ Է. Քանի որ խմբում բարձրացվող հարցերը ըստ էության վիճահարույց են, խնդրում ենք խմբի անդամներին ինչքան հնարավոր է կոռեկտ ու ոչ հուզական ձևակերպումներ օգտագործել, քննարկել կամ քննադատել երևույթը, այլ ոչ թե անձը։

ԿԱՐԵՎՈՐ Է. Մեդիաոլորտի հետ կապ չունեցող նյութերը հեռացվում են, երբեմն՝ առանց զգուշացման։ Ադմինի նկատողությունն արհամարհելու, հարցին ողջամիտ ժամանակում չպատասխանելու կամ թեմայից դուրս կրկին գրառում անելու դեպքում գրառում անողը հեռանում է իր նյութերի հետքերով՝ նույնպես առանց զգուշացման։

* * *

Կայքեր, որոնք անիմաստ է այս խմբում քննարկել. yellownews.am, mamul.am։